Բարի օր Իրավական Հասարակություն Ֆեյսբուք 

Առանց դատարանի վճռի մարդուն հանցագործ անվանելը մոդայիկ է դարձել. Վահե Սարուխանյան

analitik.am

Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առանց դատարանի վճռի մարդուն հանցագործ անվանելը, պիտակավորելը, անմեղության կանխավարկածը խախտելը մոդայիկ է նաեւ հեղափոխությունից հետո, չնայած որ էդ պրոցեսը պիտի կոչված լիներ առաջին հերթին իրավական պետության ստեղծմանը: Ու դա արվում է իշխանական թերթի «թեթեւ» ձեռքով:

ԱԱԾ տնօրենը լրագրողներին ասում է, որ Տարոն Մարգարյանը Երեւան հիմնադրամի քրգործով հարցաքննվել է որպես ՎԿԱ, գործի շրջանակներում վերականգնման ենթակա է 1,82 մլրդ դրամ: Լրագրողը ճշտող հարց է տալիս. «Ի՞նչ էր արել ինքը՝ յուրացրել էր....(կարծես ուզում է թվարկել, խոսքն անհասկանալի է տեսանյութի մեջ)»: ԱԱԾ տնօրենը բառացի պատասխանում է. «Մի մասը ՅՈՒՐԱՑՎԵԼ Է, մի մասը... հիմքերը սխալ էր»:

Սրանից հետո իշխանական թերթի լրագրողը Վանեցյանի անունից գրում է բառացի հետեւյալը՝ «Մի մասը ՆՐԱ ԿՈՂՄԻՑ յուրացվել էր, մյուս մասի հիմքերն էլ սխալ էր նշվել»: Նյութի մեջ թերթի լրագրողը նաեւ գրում է՝ «իրավապահներն առգրավելու են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երեւան» հիմնադրամից»:

Սա կոչվում է փաստերի խեղաթյուրում, ու ահա, թե ինչու: Վանեցյանը բառացի չի ասում, որ Մարգարյանն է յուրացնողը, ասում է յուրացվել է, այսինքն՝ գործում կա յուրացման դրվագ, բայց նա Մարգարյանի անունը որպես յուրացնող չի տալիս, մյուս կողմից՝ Մարգարյանը գործով վկա է, նա գոնե առայժմ չի կասկածվում կամ մեղադրվում յուրացման մեջ:

Հիմա եթե Մարգարյանը թերթին դատի տա զրպարտության հայցով, երկնաքերների բարձրության հայհոյանքներ կստանա, ու հասարակության մի մասը նրան գոնե վիրտուալ տիրույթում պատին կմեխի՝ առանց աչք թարթելու: Բայց ակնհայտ է, որ թերթը խախտել է Մարգարյանի իրավունքները: Այ սենց է լինում, որ մարդիկ բոլոր լրագրողներին հաճախ դնում են մի հարթության վրա, թացը խառնում չորին: Լրագրողը չի էլ փորձել հասկանալ՝ արա, բա եթե Տարոնը յուրացրել է, ոնց է մինչեւ հիմա վկա, արի մի հատ ԱԱԾ տնօրենից ճշտեմ: Ու առանց էդ հարցը պարզելու, գնացել է գրել մի տեքստ, որը հրապարակներում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻՆ ՍՊԱՍԵԼՈՒ, ԱՌԱՆՑ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ սրան-նրան թալանչի ու հանցագործ անվանելու գործելաոճի շարքից է»:

Նույն շարքից