Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է ռազմական ագրեսիայի մեջ

analitik.am

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը հայտարարել է, որ Հյուսիսային ծովի օդային տարածքով թռչած ռուսական ռմբակոծիչները ռազմական սպառնալիք են եղել: Այս մասին հայտնում է  CNN-ը:

«Ռուսական կործանիչները, որոնք ստուգել են Միացյալ Թագավորության օդային սահմանները, ևս մեկ ապացույցն են այն բանի, թե ինչ սպառնալիք է իրենից ներկայացնում Ռուսաստանը: Մենք պատրաստ ենք մեր երկինքը պաշտպանել ագրեսիայի ակտերից»,-հայտարարել է բրիտանացի պաշտոնյան:

Սեպտեմբերի 20-ին հայտնի էր դարձել, որ բրիտանական և ֆրանսիական օդային ուժերը ստիպել են ռուսական կործանիչներին հեռանալ Հյուսիսային ծովի չեզոք գոտի: Ֆրանսիական կողմի հաղորդմամբ, ռուսական ռմբակոծիչների թռիչքը սպառնալիք չի եղել:

Նույն շարքից