Սպորտ Հասարակություն 

Չեմպիոնների լիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստների անունները հայտնի են

«Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:

Հիշեցնենք, որ կատալոնական գրանդի առաջատարը տնային խաղում «ՊՍՎ»-ի դեմ խաղում դարձավ 3 գոլի հեղինակ, իսկ «Բարսան» հաղթեց 4:0 հաշվով:

Մեսսիին հաջորդում են «Լիվերպուլից» Ջեյմս Միլները, «Լիոնից» Նաբիլ Ֆեկիրը, «Մանչեսթեր Յունայթեդից» Պոլ Պոգբան:

Նույն շարքից