Քաղաքականություն 

Վրաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

«Վրաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ սրտանց շնորհավորել ձեզ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

Հայ ժողովուրդը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել բարգավաճ և անկախ պետության կառուցման երկար ճանապարհին։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շեշտել, որ բարեկամությունն ու գործընկերությունը Վրաստանի ու Հայաստանի միջև հիմնված է պատմական և մշակութային խորը ավանդույթների վրա։ Ես խորապես համոզված եմ, որ համատեղ ջանքերի օգնությամբ մենք կհաղթարենք բոլոր խնդիրները, որոնք կանգնած են Վրաստանի ու Հայաստանի առաջ և կշարունակենք մեր համագործակցությունն՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ձերդ Գերազանցություն, ընդունեք, խնդրեմ, հարգանքներիս հավաստիքը, ինչպես նաև լավագույն մաղթանքները, խաղաղություն և բարգավաճում բարեկամ հայ ժողովրդին»,–ասված է շնորհավորական նամակում։

 

Նույն շարքից