Հայաստան Քաղաքականություն 

Երևանի ավագանու ընտրությունները կառավարության վստահության հանրաքվեի չի կարելի վերածել. Արտակ Զեյնալյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Լույս դաշինքի առաջին համար Արտակ Զեյնալյանը, պատասխանելով համապատասխան հարցին, անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ քվեարկելով Իմ քայլը դաշինքի օգտին՝ մարդիկ քվեարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:

Զեյնալյանը հայտարարեց, որ այսօր տոն է՝ շնորհավորելով բոլորին. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է պարտադիր լինեն: Սա Լույս դաշինքի համոզմունքն է: Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները կառավարության վստահության հանրաքվեի չի կարելի վերածել»:

Ինչ վերաբերում է իր թեկնածության նկատմամբ որոշ հանրապետականների համակրանքին և հարցին, թե դա արդյո՞ք լրացուցիչ անհարմարություններ չի ստեղծել, Զեյնալյանը նշեց, որ դեմ են խտրականության ցանկացած ձևի, իրենք մարդկանց չեն տարբերակում ըստ կուսակցական հայացքների, բոլորը նույն օդն են շնչում, նույն երթուղայինից են օգտվում և այլն, իսկ այս կամ այն քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ իրավունք ունեն ընտրելու նրան, ում ցանկանում են:

Նույն շարքից