Բարի օր Հասարակություն 

Մարզպետի հրամանով ներխուժել են համայնքապետարան, կոտրել սեյֆերը, տարել փաստաթղթերը. Եղեգնուտում լարված վիճակ է

analitik.am

Analitik.am-ին Եղեգնուտ համայնքից տեղեկացրեցին, որ Արմավիրի մարզպետի հրամանով մարզպետարանի աշխատակիցները ներխուժել են համայնքի ղեկավարի աշխատասենյակ, հատուկ սարքի միջոցով կոտրել են երկաթյա չհրկիզվող պահարանները, հանել ներսում եղած ամեն ինչ՝ փաստաթղթեր, բենզինի կտրոններ և այլն, և տարել դրանք:

Ըստ մեր աղբյուրի, այդ ամբողջ գործողություններն իրականացվել են ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ:

Եղեգնուտի համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ երեկ՝ սեպտեմբերի 20-ին, իրենք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մարզպետ Գագիկ Միրիջանյանը հրամայել է կատարել այս անօրինական գործողությունները. «Մենք վարչապետի հետ հանդիպման էինք, ներկայացրեցինք Եղեգնուտում տիրող իրավիճակը, ասացինք, որ դատարանը կասեցրել է մարզպետի որոշումը, վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման նախարարին ամեն ինչ օրենքի սահմաններում լուծել, սակայն երբ վերադարձանք Եղեգնուտ, տեղեկացանք, որ մարզպետարանի աշխատակիցները ներխուժել են իմ աշխատասենյակ, կոտրել սեյֆերը, հանել եղած բոլոր փաստաթղթերը և տարել անհայտ ուղղությամբ: Մենք դիմել ենք  ոստիկանություն»:

Նույն շարքից