Վերլուծական Քաղաքականություն 

Հայաստանին Թրամփի շնորհավորանքից կարելի է մի քանի ենթադրություններ անել. Քաղաքագետ

analitik.am

Թրամփի շնորհավորանքից կարելի է մի քանի ենթադրություններ անել․

1․ «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար»:
Բնականաբար, նման հնարավորություններ չկան, դրանով զգուշացվել է Ադրբեջանը պատերազմական գործողություններ չսկսելու համար, նաև Ռուսաստանը, որ Արցախի հարցը չօգտագործի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ձեռք բերելու համար։

2․ Ըստ երևույթին Հայտարարության համար իր ազդեցությունն է ունեցել Լիդիանի աշխատելու մասին կառավարության դիրքորոշման փոփոխությունը, որն ամերիկացիների համար սկզբունքային է։ Հայտարարությունից կարելի է փորձել հետևություն անել, որ կառավարությունը նման վերաբերմունք արդեն ցուցաբերել է։

3․ ՆԱՏՈ-ի պահով ասվում է, որ ամերիկացիները հասկանում են Հայաստանի աշխարքաղաքական վիճակը և Սիրիա զորք ուղարկելը՝ Ռուսաստանի զոերամիավորման կազմում, ունեցած հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենա։

Հ․Գ․ Սաուդյան Արաբիան փաստորեն հարաբերություններ է հաստատում Հայաստանի հետ։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից