Քաղաքականություն 

Հայաստանի և Կանադայի միջև առանձնահատուկ հարաբերություններ են հաստատվել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորանքը

analitik.am

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ։

«Այսօր մենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքների հետ միասին նշում ենք Հայաստանի անկախության տարեդարձը։ Հայաստանի և Կանադայի միջև առանձնահատուկ հարաբերություններ են հաստատվել, որոնք մենք մտադիր ենք ավելի ամրապնդել։ Ավելի քան 60 000 կանադացիներ հայկական արմատներ ունեն և նրանց ներդրումն օգնել է Կանադային դառնալ բարգավաճ, վառ և բաց երկիր, ինչպիսին այն հիմա է»,–ասված է Թրյուդոյի շնորհավորական ուղերձում։

Կանադայի վարչապետի խոսքով՝ վերջին մի քանի տարիներին Կանադայի հայերը ողջունել են հազարավոր սիրիացի փախստականների, և արել են ամեն ինչ, որ նրանք իրենց անվտանգ զգան։

«Հայաստանն ու Կանադան խաղաղության, արդարության, ժողովրդավարության ընդհանուր տեսլական ունեն, և համագործակցում են միջազգային կազմակերպություններում, ինչպես Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունն է։ Կանադայի կառավարության անունից ցանկանում եմ իմ լավագույն ցանկությունները հղել բոլոր նրանց, որոնք նշում են Հայաստանի անկախության տոնը»,–նշված է ուղերձում։

Նույն շարքից