Գլխավոր Քաղաքականություն 

Կոչ ենք անում դադարեցնել կրակը և իրավիճակի լարումը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ սահմանային լարվածության մասին

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հայտարարության մեջ Խաչատուրովը մասնավորապես նշել է, որ կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնում հայ-ադրբեջանական պետական սահմանում, ինչպես նաև սահմանի երկայնքով տեղակայված Հայաստանի բնակելի շրջանների և քաղաքացիական օբյեկտների  վրա վերջին շրջանում հաճախակի դարձած  հրաձգությունների մասով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի:

Կազմակերպությունում վստահ են, որ ռազմաշունչ հռետորաբանությունը հանգեցնում է նոր լարվածության և վնասում  ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

«Նկատի ունենալով ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազորած մշտական   ներկայացուցչի տրամադրած տեղեկատվությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին Մշտական խորհրդի նիստի ժամանակ, կոչ ենք անում դադարեցնել կրակը և իրավիճակի լարումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության տակ գտնվող գոտում՝ նպատակ ունենալով թույլ չտալ ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի անվտանգության համար  սպառնալիքի հասունացում»,-ասված է հայտարարության մեջ:

 

Նույն շարքից