Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Բաղրամյան 26-ի դռները բացելու մասին

analitik.am

Վարչապետի՝ Բաղրամյան 26-ում գտնվող նստավայրում մեկնարկել է անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետ Բաղրամյան 26-ի դռները բաց են լինելու ի նշան նրա, որ ՀՀ իշխանությունները այլևս երբեք կտրված չեն լինելու ժողովրդից.  «Սիրելի ներկաներ, այսօրվա խոսքս ուզում եմ ամփոփել մի խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: Այսօր՝ հենց հիմա, ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով՝ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիներն այսուհետեւ ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք եւ այն օգտագործել, որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Մենք հույս ունենք, որ այս դռները այլեւս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլեւս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին, պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»:

Նույն շարքից