Հասարակություն 

Մենք ենք մեր ներկայի ու գալիքի պատասխանատուն․ Արսեն Թորոսյան

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանքի խոսքն Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

Սեպտեմբերի 21-ը հատուկ խորհուրդ կրող այն օրն է, երբ մեծ վստահությամբ կարող ենք հայտարարել՝ մենք ենք մեր ներկայի ու գալիքի պատասխանատուն: Այդ վստահությունն այսօր, այո, ավելի քան ամուր հիմքերի վրա է, որովհետեւ հայ ազգն ապացուցել է նախ ինքն իրեն, ապա աշխարհին, որ կարող է սեփական ձեռքերում պահել սեփական ճակատագիրն ու ինքնուրույն պատասխանատվություն կրել իր որոշումների համար:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ազգն ի լուր աշխարհի գրեթե միաբերան հայտարարեց, որ վերստանձնում է անկախություն ունենալու բեռը, պատասխանատվությունը, պատիվը։ Այսօր էլ պատիվ ունենք «այո» ասելու մեր երկրի ավելի հաստատակամ որոշումներին, ներկայի հանդեպ ավելի անսասան հավատին ու ապագայի հանդեպ ավելի լուսավոր սպասելիքներին:

Մաղթում եմ բոլորիս առողջություն ու բարեկեցություն մեր անկախ, ինքնիշխան երկրում:

Սիրով՝ Արսեն Թորոսյան

Նույն շարքից