Քաղաքականություն 

Մենք պետք է բացենք նաև Ազգային ժողովի դռները․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Կենտրոն վարչական շրջանում, Իմ քայլը դաշինքի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ՝ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող գյուղերի մի խումբ բնակիչների մասնակցությամբ միջադեպին․ «Երեկ գյուղերի մի քանի բնակիչներ հավաքվել էին կառավարության շենքի մոտ և ես սենյակում նստած լսեցի, որ ինչ-որ աղմուկ աղաղակ է ներքևում, իջա  և այնտեղ լարված մթնոլորտ էր, մարդիկ ուզել են մտնել կառավարության շենք, ոստիկանությունը փակել էր շենքի մուտքը։ Ես դուրս եկա, խոսեցի մարդկանց հետ, քննարկեցինք, և հետո երբ ես ներս էի մտնում լրագրողներից մեկն ինձ հարց տվեց․ ոնց եք վերաբերվում, որ այս մարդիկ խփում էին կառավարության դռներին, ես ասացի՝ իրենց դռներն են կուզեն կխփեն, կուզեն չեն խփի։

Այսօր ևս կարևոր բան տեղի ունեցավ, այսօր Բաղրամյան 26-ի դռները բացվեցին ՀՀ-ի քաղաքացիների առաջ և մենք ևս մի քայլ ունենք այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու՝ մենք պետք է բացենք նաև Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիներ առաջ։

Հիշում եք, հեղափոխության օրերին երբ մենք մտնում էինք Երևանի պետական համալսարան, մտնում էին ռադիոյի շենք, մտնում էինք կրթական հաստատություններ, բացում էինք փակ դռներ, և մեզ հարցնում էին ինչու եք դա անում, մենք ասում էինք, որ ՀՀ-ում ՀՀ քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել, ՀՀ քաղաքացիների առաջ փակ դռներ չեն լինելու»։

Նույն շարքից