Քաղաքականություն 

Բոլորս սխալվում ենք, կրքերը բորբոքվում են, բայց դա նորմալ է․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Կենտրոն վարչական շրջանում, Իմ քայլը դաշինքի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս քարոզչությունը ժողովրդավարական երկրի հատուկ քարոզչություն է՝ հավելելով, որ այո, քննադատությունների ժամանակ կրքերը կարող են բորբոքվել․ «Քննադատությունների մասին շատ եմ լսել և մտածել, և ուզում եմ արձանագրել, որ այո, սա ազատ, ժողովրդավարական երկրի հատուկ քարոզչություն է, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, այդ թվում նաև իշխանությունը պայքարում է ամեն ձայնի համար։ Այո, կրքերը կարող են բորբոքվել։ Քննադատությունների ժամանակ պարզ է, որ նյարդերը կարող են տեղի տալ, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ անձնական բնույթի վիրավորանքները, հարձակումները բացառենք։ Հայաստանում պետք է լինի քաղաքական հայացքների, տեսակետների պայքար, բայց յուրաքանչյուրի արժանապատվությունը, իրավունքը պետք է պաշտպանվի։

Եկեք պայմանավորվենք, որ այս անկախության օրով, մեր բոլոր քարոզչությունները լինելու են ժողովրդավարական, կրքոտ, թեժ, բայց ամեն անգամ, ամեն քաղաքական գործընթացի հետ մենք պետք է բանակցելիս, հարաբերվելիս աշխատենք և հասնենք այդ նպատակին, որ բացառենք անձնական բնույթի հարձակումները, վիրավորանքները, ինքնասիրությունը վիրավորելը։ Ես կարծում եմ, հենց այսպես, այսինքն փոխադսրաձ հարգանքով իրար պետք է վերաբերվեն ՀՀ հպարտ քաղաքացիները, անկախ նրանից, թե որ կուսակցության անդամ են։

Այո, բոորս սխալվում ենք, կրքերը բորբոքվում են, բայց դա նորմալ է, եկեք իրար ներենք բոլոր անձնական բնույթի հարձակումները, ով որ մյուսին վիրավորել է թող ներողություն խնդրի, ով վիրավորվել է թող ընդունի այդ ներողության խոսքերը»։

Վերջում Նիկոլ Փաշինյանն արտասանեց Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը՝ ասելով․ «Հույս ունեմ ընթացքում չեմ շփոթվի, որովհետև շատ հուզիչ պահ է»։

Նույն շարքից