Գլխավոր Քաղաքականություն 

Ես կողմ եմ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը, սակայն դա անհնար է. Կալաշնիկով

analitik.am

ՌԴ պետդումայի  ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն անհնար է համարում Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Ավելի վաղ միջխորհրդարանական համագործակցության ռուս-ադրբեջանական խմբի նախագահ Ալի Հուսեյնլին հայտարարել էր, որ նոր աշխարհաքաղաքական պայմաններում կարելի է քննարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը: Ավելի ուշ Հայաստանի ԱԳ նախարարությունը հասկացնել տվեց, որ դեպքերի նման զարգացման պարագայում օգտվելու է վետոյի իրավունքից:

«Անձամբ ես ողջունում եմ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Սակայն դա գործնականում անհնար է, քանի որ այդ դեպքում փաստաթղթեր պետք է փոփոխվեն: Անդամակցության մասին որոշումը կայացվում է կոնսենսուսի հիմքով: Իսկ Հայաստանը կարգելափակի այդ որոշումը»,-Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կալաշնիկովը:

Նույն շարքից