Քաղաքականություն 

Կանադայի վարչապետը կժամանի Հայաստան

analitik.am

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հոկտեմբերի 11-13 մասնակցելու է Երևանում կայանալիք  Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթաժողովի ընթացքում Կանադայի վարչապետը ընդգծելու է միասնական աշխատանքի կարևորությունը՝ մարտահրավերների, տնտեսական աճի լուծման, ինչպես նաև  բազմազանության և ինտեգրման խթանման հարցերում:

Վարչապետ Թրյուդոն կընդգծի նաև Կանադայի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կարևորությունը, ինչպես նաև Կանադայի պատմության ընթացքում ֆրանսախոս համայնքների կենսական դերը:

Գագաթաժողովից հետո վարչապետ Թրյուդոն այցելության ընթացքում կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև հարաբերություններում կարևոր ոլորտները և կուսումնասիրի առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման համար ավելի սերտ համագործակցելու ուղիները:

Նույն շարքից