Հասարակություն Ֆեյսբուք 

Պարոն ժամանակավոր կառավարության վարչապետ, դու վիրավորում ես մեզ. Հայկ Կյուրեղյան

analitik.am

Հայկ Կյուրեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«21 էլ անցավ...
Ո՞ւր է Համաներումը
Ինչու՞ Շանթը, Սմբոն, Արմենը, Պավլիկը չի նշում մեր հետ Անկախությունը։
էս ինչ մղձավանջ է, մենք ա՞յն մարդիկ էինք, որ լքեինք մեր ընկերներին բանտերում։ Պարոն ժամանակավոր կառավարության վարչապետ, դու վիրավորում ես մեզ, դու մարտահրավեր էս նետում մեզ, մեր չկորցրած պատվախնդրությանը։

Պարոն եթե դու չես կարողանում (կամ ավելի շուտ չես ուզում) իրացնես ժողովրդի կողմից քեզ տված մանդատը և արդարդատություն իրականցնես՝ մարդակերները լինեն բանտերում, ժողովրդի իսկական պաշտպաները դուրսը, ապա ավելի ազնիվ կլինի ազնվորեն հրապարակային ասեք, որ չեք կարողանում (ես հրապարակավ պահանջում եմ պատասխան) հակառակ դեպքում սաբոտաժում եք՝ ժողովրդի կողմից ձեզ վստահված մանդատը։

Մի չարաշահեք ժողովրդի անսահման համբերությունն ու պարզամտությունը։

Բանտում էինք, որովհետև բոլորի նման չեինք հաշտվել, որ գոյություն չունի արդարություն, չկա մարդասիրություն։ Արդարության, պատվի, ամենանհավանական այլասերումների մեջ, մենք ասացինք՝ կա արդարություն, երկնային արդարություն, մեր լեռների արդարության, պատվի ընկալում, - ինչը ծիծաղելի էր այդ այլասեռ մթնոլորտին։ Իհարկե մենք չընկրկեցինք ծաղրին, հալածանքին, կյանքներովս ստորագրեցինք՝ ինչն անբաժանելի էր մեզնից, առանց որի մեր համար սպառված եր լինելու բոլոր ձևերը, մեզ չլքեց ժողովուրդը ՝ իրանք էլ կանգնեցին մեզ հետ, անզեն դուրս եկան ավտոմատների դեմ՝ իրանք էլ կյանքով ստորագրեցին։

հգ Եթե դուք ի վիճակի չեք՝ զիջե՛ք իվիճակիին, եթե չլինի էլ ոչ մեկը իվիճակի, մեր լեռների արադարությունը կփոխարինի, էդ ժամանակ Սերժն էլ, Քոչարյանն էլ դատաստան կնդունի, ժողովրդի պաշտպաններն էլ բանտում չեն լինի։

հգ Պարոնայք ֆեյսբուքչիներ արդյո՞ք չի վիրավորվում ձեր քաղաքացիական արժանապատվությունը, ասացե՛ք, միթե՞ սա անպատվության խարան չե մեր երիտասարդների արիության, անբասիր նվիրումի գնով հեղափոխությանը։

հգ Հիմա ի՞նչ անենք պարոն Ն՝ չենք թույլ տա ձեռք բարձրացնել ժողովրդի մանդատով իշխ. վրա, բայց խոսք բարձրացնել պարտավոր ենք»։

Նույն շարքից