Հասարակություն Սպորտ 

«Ռեալի» նախագահը բացատրել է Ռոնալդուին «Յուվենթուսին» վաճառելու որոշումը

analitik.am

Մադրիդի  «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացատրել է թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին «Յուվենթուսին» վաճառելու որոշումը:

«Նա ցանկացավ հեռանալ անձնական պատճառներով: Եվ երբ բոլոր ուղիները տանում են նույն տեղը, կողմերը համաձայնության են գալիս:

Որևէ այլ ակումբ «Յուվենթուսից» շատ գումար չառաջարկեց: Իսկ մենք Ռոնալդուի համար միայն երախտագիտության խոսքեր ունենք այն բանի համար, ինչ նա արեց մեր ակումբի խաղաշապիկով:

Նա Ալֆրեդո դի Ստեֆանոյից հետո մեր լավագույն ֆուտբոլիստն է, «Ռեալը» միշտ կլինի նրա տունը»,-ասել է իսպանացին:

 

Նույն շարքից