Գլխավոր Քաղաքականություն 

Նախագահ Սարգսյանը կմասնակցի Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթաժողովին

analitik.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Գագաթաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս ամիսներ առաջ:

Շամոնի գագաթաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:

Այս տարի գագաթաժողովի քննարկումների հիմնական թեմաները կլինեն համաշխարհային տնտեսական մակրո միտումները եւ դրանց ազդեցությունը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաեւ այսօրվա եւ վաղվա աշխարհի արագությանն ու անկայունությանը հարմարվելու եւ դրանցից օգտվելու հնարավորությունները:

Գագաթաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա մասնակից մի շարք համաշխարհային խոշորագույն ընկերությունների /Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis, եւ այլն/ ղեկավարների հետ՝ քննարկելու հայաստանյան բիզնես միջավայրը եւ ներդրումների ներգրավման հնարավորությունները։

Նույն շարքից