Գլխավոր Հասարակություն 

Ահաբեկչություն՝ հարևան Իրանում. Զոհեր ու վիրավորներ կան /տեսանյութ/

analitik.am

Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ինտերֆաքս գործակալությունը՝ հավելելով, որ կան զոհեր ու վիրավորներ:

Press TV-ն հայտնում է, ոոր անհայտ անձինք շքերթ ժամանակ կրակ են բացել քաղաքացիների վրա: BBC-ն, հղում անելով ականտեսներին, իր հերթին հայտնում է, որ հարձակվողները եղել են զինվորական համազգեստով: Mehr գործակալությունն էլ հայտնում է, որ տեղի ունեցածն արդեն ահաբեկչություն է համարվում:

Զոհերի և վիրավորների թվի մասին հստակ տեղեկություններ չկան: ISNA-ն փոխանցում է, որ դեպքի վայր են ժամանել մեծ թվով բժիշկներ:

 

Նույն շարքից