Հայաստան Քաղաքականություն 

Լոլիկի հետ ի՞նչ եղավ. Իսկ գյուղվարչության պետն ուր է. Նիկոլ Փաշինյան /ուղիղ/

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և հանդիպում է ունենում համայնքների ղեկավարների հետ:

Քննարկվող հարցերից մեկն էլ վերաբերում էր լոլիկի:

Բայց մինչ լոլիկի թեմային անցնելը վարչապետ Փաշինյանը ցանկացավ իմանալ, թե ուր է գյուղվարչության պետը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ պրոտոկոլով նրա ներկայությունը նախատեսված չի եղել, դրա համար վերջինս հանդիպմանը չկա:

«Ոնց պրոտոկոլով նախատեսված չէր, բա վարչապետն է գալիս հանդիպում ունենալու, գյուվարչության պետը գնացել է տո՞ւն: Լավ ամեն ինչ չէ, որ ասելով է: Բաներ կան, որ պետք է սեփական տրամաբանությամբ հասկանալ»,-ասաց վարչապետը:

 

Նույն շարքից