Հասարակություն 

Ռուսական բանտում ինքնասպանություն է գործել օրենքով գող Վագոնը

analitik.am

Պերմի երկրամասում գտնվող ՔԿՀ-ում ինքնասպանություն է գործել օրենքով գող Վլադիմիր Վագինը, ով համապատասխան շրջանակներում ավելի հայտնի է Վագոն անունով: Այս մասին հայտնում է Պրայմ Կրայը:

Գործակալության տեղեկություններով, քրեական հեղինակության դին հայտնաբերվել է երեկ երեկոյան:

54-ամյա Վագինն օրենքով գողի կոչում ստացել է 1995 թվականին: Նա Պիչուգայի և Վոսկրեսի հետ միասին համարվում էր Ասլան Ուսոյանի կլանի սլավոնական մասի ամեմաազդեցիկ մարդկանցից մեկը:

Նույն շարքից