Բարի օր Հասարակություն 

Իրանում ահաբեկչության արդյունքում առնվազն 8 զինվորական է զոհվել

analitik.am

Հարևան Իրանում այսօր առավոտյան զինվորական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 8 զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է Tasnim-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ շքերթի ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց վրա, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ կան:

Գործակալության տեղեկություններով, անվտանգության ուժերը ոչնչացրել են երկու ահաբեկչի:

Իրանական լրատվամիջոցները հայտնում են ահաբեկչության արդյունքում 20 տուժածի մասին:

Նույն շարքից