Հասարակություն 

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել

analitik.am

Գողության հատկանիշներով հարուցված քրեական գործքի շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։ Սեպտեմբերի 21-ին խուզարկություն է կատարվել Աշոցք գյուղի տներից մեկում։ Հայտնաբերվել և առգրավել են առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 29 փամփուշտով, ազդանշանային երկու ատրճանակ։ Բացի այդ, բնակարանատերը իրավապահներին է ներկայացրել 20մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինչպես և այլ զինամթերք։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Նույն շարքից