Հասարակություն 

Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին. Կա տուժած (թարմացված)

analitik.am

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թերակղզու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Mercedes E280» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Մ., ծնված 1979 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից