Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԲՀԿ-ի համակիրներին առանց հիմքերի բերման են ենթարկում. Արման Աբովյան

analitik.am

Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջը ստեղծված իրավիճակի մասին պարզաբանում ստանալու համար Analitik.am-ը զրուցեց ԲՀԿ ընտրացուցակի 3 համար Արման Աբովյանի հետ։ Աբովյանը մեզ հայտնեց, որ առանց որևէ հիմքերի բերման են ենթարկում ԲՀԿ համակիրներին. 

«Ներկա պահին, իբր անանուն հեռախոսազանգերի հիման վրա, մասսայական բերման են ենթարկվում Բարգավաճ Հայաստան Կուսակցության համախոհները։ Այս ամենը տեղի է ունենում առանց որևէ հիմքերի և ապացույցների։ Մենք գնահատում ենք այս ամենը իբրև մեր վրա ճնշոման փորձ պետական կառույցների միջոցով։

Այս պահին ֆրակցիայի համարյա բոլոր պատգամավորները գտնվում են Աջափնյակ համայնքում։ Իրավիճակը էլ ավելի է սրվում՝ վտանգ կա, որ կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Այս ճնշման փորձը վկայում է նրա մասին, որ մեր մրցակիցների նյարդերը տեղի տվեցին և որոշվեց գործել այս կերպ»։

Նույն շարքից