Գլխավոր Քաղաքականություն 

Սրանից հետո Հայաստանում ընտրությունների ժամանակ կրքեր են բորբոքվելու. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է՝ ընտրությունն ինքն է կատարելու և իր ձայնը չի գողացվելու:

Ինչ վերաբերում է ընտրարշավին, վարչապետ Փաշինյանը նշեց, որ այն իրական ընտրարշավ է եղել, բոլոր ուժերը, այդ թվում նաև իշխանությունը, հասկանում էին, որ պետք է պայքարեն յուրաքանչյուր ձայնի համար:

Փաշինյանի խոսքերով, Հայաստանում, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, ընտրարշավի ժամանակ կրքեր բորբոքվում են. «Սրանից հետո Հայաստանում ընտրությունների ժամանակ կրքեր են բորբոքվելու, քանի որ դրանք լինելու են իրական: Պետք է սովորել իրական ընտրություններին և իրական քարոզարշավին»:

Նույն շարքից