Քաղաքականություն 

Այս ընտրությունը լինելու է կամարտահայտման քվերակություն․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու ընտրություններին 8/16 ընտրատեղամասում քվեարկությունից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ միացմամբ հայտնեց, որ հույս ունի, որ այսօր քաղաքացիները Երևանի ավագանու ընտրություններին շատ ակտիվ կմասնակցեն և չեն մնա տներում․ «Ինչպես և պայմանավորվել էինք, ինչպես և ասել էի նախապես, ես քիչ առաջ եկա մայիսի 9-ի փողոցի վրա մեր հին 8/16 ընտրատեղամասը և իմ քվեարկությունը կատարեցի Երևանի քաղաքապետի ընտրություններում և հիմա մեկնում եմ Նյու Յորք։

Ես հույս ունեմ, որ այսօր մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան և չեն մնա տները։ Ձեր որոշումն է արձանագրվելու և ես հույս ունեմ ՀՀ մայրաքաղաքի բնակիչները, ովքեր ունեն իրավունք ընտրելու Երևանի քաղաքապետի ընտրություններում և այս պահի պատասխանատվույթունը, լրջությունը կարձանագրեն և կգնան ընտրատեղամասեր ընտրելու։ Կարծում եմ, որ բոլորս էլ արձանագրում ենք, որ այս ընտրությունը լինելու է կամարտահայտման քվերակություն և ժողովրդի ձայնն արձանագրվելու է։

Ես նյու Յորքից մեկնելու եմ Դուշամբե, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ երկրների գագաթաժողովին և միայն շաբաթվա վերջ եմ վերադառնալու Երևան»։

Նույն շարքից