Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը չի հորդորել հանրապետականներին ձայն տալ այս կամ այն ուժին. Բաբլոյան

analitik.am

Այսօր վաղ առավոտյան Թիվ 4/53 ընտրական տեղամասում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Բաբլոյանը, պատասխանելով հարցին, թե ինչով են այս ընտրությունները տարբերվում նախորդներից՝ նշեց, թե իր կարծիքով մեծ տարբերություն չկա. «Պայքարը միշտ թեժ է լինում, բայց երբեք չպետք է պայքարն անձնավորել, վիրավորել իրար: Ցավոք նման դեպքեր եղան: Սակայն ես հույս ունեմ, որ աստիճանաբար ավելի առաջ կգնան, և ժողովրդավարությունը մեզ մոտ ավելի կամրապնդվի»:

Ինչ վերաբերում է Իմ քայլը դաշինքի այն հայտարարությանը, թե այս ընտրություններին իրենց օգտին քվեարկելը նշանակում է ձայն տալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Բաբլոյանը հայտարարեց, որ մեկը մյուսի հետ կապ չունի:

Հարցին, թե ում օգտին է քվեարկել ինքը, Բաբլոյանը նշեց, որ հարցը կոռեկտ չէ:

Բաբլոյանը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանը չի հորդորել հանրապետականներին ինչ-որ մեկին ձայն տալ:

 

Նույն շարքից