Հայաստան Քաղաքականություն 

ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին. ԱԱԾ տնօրեն

analitik.am

Այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են նրանով, որ լինելու են ժողովրդի կամ քաղաքապետ ընտրվելու է քաղաքացիների տված քվեով, որևէ մեկի մոտ կասկած չի լինելու: Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելուց առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը, պատասխանելով համապատասխան հարցին, խոսեց նաև սեպտեմբերի 22-ին ԲՀԿ շտաբում տեղի ունեցած ստուգումների մասին և անդրադարձավ ԲՀԿ առաջին համար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարություններին, թե ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրեն ահազանգերը, որոնք ստանում են իրենց շտաբերում: Մասնավորապես Զոհրաբյանի խոսքերով, զանգահարում են քաղաքացիներին և կոչ անում ընտրել Նիկոլ Փաշինյանին:

ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցը մշտապես կատարում է իր աշխատանքները՝ դա անելով իր լիազորությունների շրջանակներում. «ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին: Եթե մենք ստանանք որևէ ահազանգ, որը հիմք կտա կատարել համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկել, վստահ եղեք, որ մենք դա կանենք՝ առանց մեկ րոպե մտածելու և հապաղելու: Կապ չունի, թե որ թեկնածուի կամ քաղաքական ուժի կողմնակիցները կլինեն»:

Նույն շարքից