Քաղաքականություն 

Երեկ տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում․ Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջին համար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ երեկ «Մեդիա կենտրոնում», «Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսի ժամանակ տեղի ունեցածին՝ նշելով, որ երեկվա տեղի ունեցածն ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում է․ «Երեկ տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում։ Հրավիրվեց մամուլի ասուլիս Դանիել Իոաննիսյանի կողմից, ով ի դեպ հստակ շահերի բախում ունի, որովհետև կառավարությունում ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի ղեկավարն է։

ԲՀԿ-ական պատգամավորը հայտնեց նաև, որ իրենք դիմելու են վարչական դատարան․ «Այսօր մենք դիմելու ենք վարչական դատարան, պարոն Իոաննիսյանի գործողությունները վիճարկելու համար։ Բնականաբար, քանի որ մենք ապրում ենք նոր Հայաստանում՝ հետամուտ ենք լինելու, որ բոլորն օրենքի առջև լինեն պատասխանատու»։

Ըստ Զոհրաբյանի, լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ․ «Մեր իրավաբանները նախապատրաստում են վարչական վարույթ»,-ասաց նա։

Նա նաև ասաց, որ 12օրերի ընթացքում՝ կազմակերպված ձևով, մոտավորապես 300-ից ավել ակտիվիստներ պարբերաբար հրավիրվել են Երևանի վարչական շրջանների տարբեր ոստիկանական բաժանմունքներ՝ հավելելով, որ ոստիկանությունում հայտնել են, որ ահազանգ կա․ «Մեզ ասացին, որ անօրինական գործողություն եք կատարում կաշառք եք բաժանում, սակայն 12օրվա ընթացքում նրանք այդպես էլ չկարողացան ներկայացնել մեկ անձի, որ ընտրակաշառք է բաժանում և չեն էլ կարողանալու ներկայացնել, որովհետև չկա ընտրակաշառք»։

Զոհրաբյանը նաև դիմեց ՀՀ ոստիկանապետին՝ ասելով․ «ՀՀ հպարտ ոստիկանապետ, դիմում եմ ձեզ, կամ դուք ներկայացնում եք կոնկրետ մեկ փաստ, որը չեք կարող ներկայացնել, որովհետև չկա, կամ ես խնդրելու, հորդորելու եմ ձեզ, որ քրեական պատասխանատավության ենթարկեք այդ անձանց»,-ասաց նա։

ԲՀԿ թեկնածուն հայտարարեց նաև, որ իրենց համար արդեն պարզ է ինչ խնդիր են փորձել լուծել․ «Ես ինքս եղել եմ բազմաթիվ ոստիկանական բաժանմունքներում, շարքայի ոստիկաններն իրենք էին ասում, որ հասկանում ենք տիկին Զոհրաբյան, որ տակը ոչինչ չկա, բայց մեզ ասում են ահազանգ կա, և մենք որպես մեր գործի պրոֆեսիոնալներ պարտավոր ենք ահազանգել»։

Հիշեցնենք, որ երեկ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ տեղեկություններ են ձեռք բերել, այն մասին, թե «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է:

Նույն շարքից