Հայաստան Քաղաքականություն 

Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ գիտակից երևանցին խղճի մտոք կքվեարկի

analitik.am

Ունենք ընտրական գործընթաց, որը քայլ առաջ է: Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելուց  առաջ հայտարարեց Ժառանգություն կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ գիտակից երևանցին խղճի մտոք կքվեարկի:

Արդեն քվեարկելուց հետո Հովհաննիսյանը նշեց, որ քվեարկել է հանուն ազատ, արժանապատիվ մայրաքաղաքի և հայրենիքի: Ժառանգության առաջին համարը բարի ընտրություն մաղթեց քաղաքացիներին և քաղաքական ուժերին:

Խոսելով խախտումների մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ ցուցակագրումների մասին անանուն տեղեկատվություն են ստացել, ինչի մասին ավելի վաղ ևս խոսել են՝ ցանկություն հայտնելով անել այնպես, որ խախտումները հասցվեն նվազագույնին:

Պարոն Հովհաննիսյանը խոսեց նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ պատասխանելով մասնավորապես հարցին, պատրաստ կլինի արդյո՞ք կուսակցությունը դրան, եթե ընտրությունները կայանան արդեն այս տարի նոյեմբերին: Ժառանգության առաջին համարը նշեց, թե իրենք կողմնակից են, որ ընտրությունները շուտ տեղի ունենան՝ կարծիք հայտնելով, որ այդ ընտրությունները Երևանի ավագանու ընտրություններից շուտ պետք է լինեին:

Հովհաննիսյանի խոսքերով, իրենք ցանկացած դեպքում մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին՝ հույս հայտնելով, որ գոնե այդ ժամանակ միասնական ցուցակ կլինի, սակայն դրա համար պետք է մյուս ուժերի համաձայնությունը:

Հովհաննիսյանը պատրաստ է շնորհավորել քաղաքապետին, ով էլ ընտրվի:

Նույն շարքից