Հասարակություն Քաղաքականություն 

Դուք այդպես նյարդային մի եղեք սիրելիս․ Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջին համար Նաիրա Զոհրաբյանն Ազատություն ռադիոկայանի լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես եք գնահատում երեկ ձեր պատգամավորների կողմից կատարած գործողությունները՝ հորդորեց լարված չլինել, քանի որ այսօր լավ օր է․ «Դուք այդպես նյարդային մի եղեք սիրելիս, լավ օր է, լուսավոր օր է, եղեք հանգիստ, ես հասկանում եմ, որ ազատություն ռադիոկայանն ուղորդված պաշտպանում է կոնկրետ շահեր, բայց լավ օր է, լուսավոր օր է, և այդպես նյարդային մի արձագանքեք»։

Նույն շարքից