Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Արտակ Զելնալյանը չբացառեց, որ Լույսը կարող է կոալիցիա կազմել Իմ քայլը դաշինքի հետ

analitik.am

Քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները, ըստ այդմ կկողմնորոշվեք, կերևա, թե ինչ է տեղի ունենալու: Այս մասին ավագանու ընտրություններին մասնակցելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններին Լույս դաշինքի առաջին համար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ ընտրություններից հետո կոալիցիոն համագործակցություն լինի Իմ քայլը դաշինքի հետ:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 22-ին ԲՀԿ շտաբում տեղի ունեցած ստուգումներին, Զեյնալյանը հայտարարեց, որ մանրամասն տեղյակ չէ, թե ինչ է կատարվել, միայն վերնագրեր է կարդացել, որ Ոստիկանապետ Օսիպյանը հայտարարել է, թե ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում:

Այլ հարցերի Զեյնալյանը չպատասխանեց՝ նշելով, որ քվեարկության համար դեռ 8 ժամ կա և չի ցանկանում ազդել քվեարկողների ընտրության վրա:

Քվեարկությունից հետո Զեյնալյանը կրկին վստահություն հայտնեց, որ ինքն ընտրվելու է Երևանի քաղաքապետ:

Նույն շարքից