Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Այս ընտրությունները քննություն են այսօրվա իշխանությունների համար. Զարուհի Փոստանջյան

analitik.am

Հայաստանում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել: Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Երկիր ծիրանի կուսակցության առաջին համար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ ՀՀ գործող իշխանությունները պարտականություն են ստանձնել անցկացնելու արդար, թափանցիկ և հավասար ընտրություններ:

Փոստանջյանի խոսքերով, այս ընտրությունները քննություն են այսօրվա իշխանությունների համար, հետևաբար իրենք սպասում են, որպեսզի տեսնեն, թե ինչպես են իշխանություններն անցկացնում ընտրությունները, քանի որ հենց իշխանության ձեռքին են այն լծակները, որոնց միջոցով պետք է կանխվեն խախտումները. «Իհարկե հանրությունն էլ պետք է մասնակիցը լինի խախտումների դեմ պայքարին, չվերցնի ընտրակաշառք, չբաժանի ընտրակաշառք, սակայն ամեն դեպքում կանխարգելիչ գործիքը գտնվում է իշխանությունների ձեռքին»:

Հարցին, թե ինքն արդյո՞ք ընտրակաշառքի մասին ահազանգեր լսել է, Փոստանջյանն ասաց, որ լսել է, սակայն փաստերով խոսել այդ մասին չի կարող, իսկ եթե հիմքեր կան, պետք է քրեական գործեր հարուցվեն:

Փոստանջյանը հույս հայտնեց, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն ավագանիում հայտնվելու հնարավորություն կունենան, քանի որ բոլոր ուժերում էլ կան Երևանի համար սրտացավ մարդիկ, իսկ Երևանը զարգացնելու գործը մեկ մարդու գործ չէ:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքը պատրաստ է շնորհավորել Երևանի քաղաքապետին՝ հավելելով, որ բոլորը պետք է պահանջատեր լինեն:

Նույն շարքից