Բարի օր Հասարակություն 

Սնունդ և ջուր են բերել. Ընտրախախտումները՝ ժամը 8:00-ից մինչև 13:00-ը

analitik.am

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Երևանի արտահերթ ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացնում Ավան վարչական շրջանում: Ժամը 13:00-ի դրությամբ Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել են հետևյալ խախտումները:

1/16

Տեղամասում արձանագրվել է դեպք, երբ ցուցակում անձի անվան դիմաց արդեն ստորագրված է եղել:

1/14

Տեղամասում մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում քվեարկության կտրոնն անհատական կնիքով կնքվել է քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամի կողմից, հետագայում խախտումը շտկվել է: Կտրոնը սկսել է կնքել ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամը:

1/17

Տեղամասում կինն օգնել է ամուսնուն կատարի քվեարկություն, և ամուսնու հեռանալուց հետո, կինը տեխնիկական սարքավորման մասնագետին ներկայացրել է ամուսնու անձնագիրը, որից հետո տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվել է կարմիր նշան: Հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկանին, որը սկսել է իրականացնել քննություն:

1/18

Տեղամասում հանձնաժողովի անդամ Օսյան Արմինեն, վիճակահանության արդյունքի համաձայն 18:00-20:00  ժամանակահատվածում պետք է իրականացներ «ցուցակ 1»  գործառույթը, սակայն հանձնաժողովի մյուս անդամ Ալիսա Սահակյանի հետ ներքին որոշմամբ փոխվել են իրենց գործառույթներով: Գրանցամատյանում արձանագրվել է ոչ թե վիճակահանության արդյունքը, այլ ներքին պայմանավորվածությամբ ձեռք բերված համաձայնության արդյունքը:

***

Հանձնաժողովի անդամն անձին գրանցել է լրացուցիչ ցուցակում՝ առանց համապատասխան փաստաթղթի, ապա հասկանալով իր սխալը՝ քաղաքացուն ուղարկել է համապատասխան տեղեկանք բերելու:

1/17

«Ցուցակ 1»- ի մոտ նստած հանձնաժողովի անդամը մինչև 10:30-ն ընտրողների ցուցակում նշել է ընտրողների անձնագրային տվյալները, ապա սկսել է սպիտակեցնող նյութով /շտրիխ/ջնջել:

1/19

Ընտրողը ցուցակում ստորագրել է այլ անձի անվան դիմաց, հանձնաժողովի անդամը որոշել է, որ ում անվան դիմաց ստորագրվել է, նա էլ կստորագրի շփոթված քաղաքացու փոխարեն: Այդ մասին արձանագրություն է կազմվել:

1/7, 1/9

«Իմ Քայլը» դաշինքից ներկայացած անձինք տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց սնունդ և ջուր են բերել:

Նույն շարքից