Հայաստան Քաղաքականություն 

Մեր ուժի նկատմամբ շա՜տ սև փիառի էլեմենտներ են օգտագործվել. Հայկ Մարությանը չի բացառում կոալիցիաները

analitik.am

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Իմ Քայլը դաշինքի առաջին համար Հայկ Մարությանը շնորհավորում է բոլորին վերջին տասնամյակների ընթացքում առաջին  ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Մարությանը, պատասխանելով հարցին, թե ձայները, որոնք ինքը ստանալու է, լինելու են ի՞ր, թե Նիկոլ Փաշինյանի ձայները, ասաց, որ քաղաքականությունը թիմային գործընթաց է և բոլորը քվեարկում են թիմի համար:

Խոսակցություններին, թե վարչապետի կողմից քարոզչությանն այս մակարդակով մասնակցելը վարչական ռեսուրսի օգտագործում է, Իմ Քայլը դաշինքի թեկնածուն ասաց, որ այդպես չի մտածում. «Վարչապետը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է և իրավունք ունի մասնակցելու քարոզչական ամբողջ գործընթացին: Դա իր որոշելիքն է»:

Հարցին, թե վարչության մյուս անդամներն ինչու չեն մասնակցել, քաղաքապետի թեկնածուն ասաց, որ ամեն մեկն ինքն է որոշել, թե ինչ անի:

Քարոզչության մասին խոսելով՝ Հայկ Մարությանն ասաց, որ իրենց ուժի նկատմամբ շա՜տ սև փիառի էլեմենտներ են օգտագործվել:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ընտրություններից հետո Իմ Քայլը դաշինքը կոալիցիա կազմի այլ ուժերի հետ, Մարությանը որևէ բան չբացառեց՝ նշելով, թե իրենց համար կարևորը Երևանը զարգացնել է, և այդ ճանապարհին պատրաստ  են օգտվել բոլորի լավ ծրագրերից:

Նույն շարքից