Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ես արդեն 14 տարի Չեխիայում ապրելու համար կեցության իրավունք ունեմ. Հայկ Մարությանը չի վաճառել Հյուսիսային պողոտայի տունը

analitik.am

Ես փաստ չունեմ, եթե փաստ լինի, կարող եմ ասել: Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց  Իմ Քայլը դաշինքի առաջին համար Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե տեսնում է արդյո՞ք ինքը ԲՀԿ-ի ետևում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հարցին, թե Երևանում ամենաառաջնային խնդիրը որն է, որ ապագա քաղաքապետը պետք է լուծի, Մարությանը նշեց աղբահանության մասին:

Մեղադրանքներին, որ Իմ Քայլը դաշինքը քարոզարշավի ժամանակ սահմաններ է անցել, դաշինքի առաջին համար Հայկ Մարությանը հայտարարեց, որ նման բան չի եղել:

Մարությանը հայտարարեց, որ անկախ ամեն ինչից շարունակելու է ապրել Երևանում, չի գնալու Չեխիա, որտեղ ապրելու համար արդեն 14 տարի կեցության իրավունք ունի:

Մարությանը խոսեց նաև երթուղային տրանսպորտից օգտվելու մասին՝ նշելով, որ մինչ այսօր հաճախակի օգտվել է դրանից և ընտրվելուց հետո էլ շարունակելու է նույն կերպ օգտվել:

Հայկ Մարությանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որ ինքը վաճառել է Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Նույն շարքից