ՌԴ Պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 3D տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես է Սիրիայում ոչնչացվել ռուսական Ил-20 ինքնաթիռը:
Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է սիրիական հրթիռը խոցում ռազմական ինքնաթիռը: Հրապարակված կադրերում երևում են նաև իսրայելական կործանիչները, որոնց ռուսական կողմը մեղադրում է սիրիական ՀՕՊ-ին մոլորության մեջ գցելու մեջ:
Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվեց 15 զինվորական: