«Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել, քանի որ նրանք անչափ պատասխանատու գործ ունեն այսօր։ Պիցցան նախատեսված է ԲԱՑԱՌԱՊԵՍ մեր թիմակիցների համար։
-2/4 ընտրատեղամասում գրանցված միջադեպի առնչությամբ մեր իսկ վստահված անձը կարձանագրի, որ հանձնաժողովի անդամը ցուցադրել էր «Իմ քայլը» դաշինքի հոլովակը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշինքի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ Իմ Քայլը պիցցա ու հյութ է տարել ընտրատեղամասեր: