Հասարակություն 

Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 294․534 ընտրող

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 294 հազար 534 ընտրող կամ ընդհանուր թվի 34,72 տոկոսը:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 85,192 է, որոնցից քվեարկությանն արդեն մասնակցել է 30,542–ը կամ 35,85 տոկոսը, Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 39,994 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 15,161-ը ( 37,91 տոկոս), Արաբկիր վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 97,932 քաղաքացի, ընտրությանն արդեն մասնակցել է 33,742 -ը (34,45 տոկոս), Դավթաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 32,741 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է  12,283-ը ( 37,52 տոկոս), Էրեբունի վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 94,069 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 30,249 -ը ( 32,16 տոկոս), Կենտրոն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 96,476 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 32,451 -ը (31,64 տոկոս), Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 108,804 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 36,377-ը ( 33,43 տոկոս), Նոր Նորք վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 101,124 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 36,038-ը ( 35,64 տոկոս), Նորք-Մարաշ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 10,868 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 4011 -ը (36,91 տոկոս), Նուբարաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 8301 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 2976 -ը (35,85  տոկոս), Շենգավիթ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 113,850 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 40,480 -ը ( 35,56 տոկոս), Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 58,992 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 20,224-ը (34,28 տոկոս)։

Նույն շարքից