Երևանի բոլոր 475 տեղամասերի տվյալների ամփոփումն ավարտվել է: Արդյունքում պարզ է դարձել, թե ձայների ինչ հարաբերակցությամբ է Իմ Քայլը դաշինքը հաղթանակ տարել ընտրապայքարում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դաշինքը ստացել է 294. 109 ձայն (81,06 տոկոս): Երկրորդ տեղում ԲՀԿ-ն է՝ 25. 219 ձայնով (6,95 տոկոս), իսկ եռյակը եզրափակում է Լույս դաշինքը 18. 112 (4,99 տոկոս):
Երևանի նոր ավագանիում կլինեն հենց այս երեք ուժերը, իսկ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ից:
Հավելենք, որ Հայկ Մարությանը գիշերն արդեն ստացել է իր շնորհավորանքը մրցակիցներից մեկի՝ Արտակ Զեյնալյանի կողմից: