Հասարակություն 

Վիրավորը՝ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն է. Ավտովթար՝ Երևանում

Սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցներում բախվել են Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Սարգիս Խասիկյանի վարած Mercedes մակնիշի 35 FV 698 համարանիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Համլետ Թադևոսյանի վարած Mercedes մակնիշի H 209 PO 123 ռուսական համարանիշներով ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Թադևոսյանի ուղևոր, ԱԺ պատգամավոր Մարգարիտա Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարահային ոստիկանության ծառայողները։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից