ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Ռուսաստանն անօգուտ երկիր է: Այս մասին նա հայտարարել է NBC News-ի հետ զրույցի ժամանակ:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ճիշտ է արդյո՞ք, որ Ռուսաստանից օգուտ չկա ոչ Սիրիայում, ոչ Ուկրաինայում՝ Պոմպեոն ասել է, որ այդ ենթադրությունը ճիշտ է. «Դա շատ տխուր է, քանի որ կան շատ հարցեր, որտեղ մեր հետաքրքրությունները համընկնում են: Իսկ նրանցից օգուտ չկար Ուկրաինայի դեպքում և չկա նաև Սիրիայի պարագայում»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ից ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ: