Հասարակություն 

ԱՄՆ-ում գնացք է վթարի ենթարկվել կամրջի փլուզման արդյունքում

ԱՄՆ Այովա նահանգում կամրջի փլուզման արդյունքում բեռնատար գնացք է վթարի ենթարկվել: Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ABC News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին: Ինչպես տեղեկացնում են տեղի իշխանությունները, վթարի արդյունքում որևէ վտանգավոր նյութ չի հայտնվել ջրի մեջ:

Նախնական տեղեկություններով, կամրջի փլուզման պատճառն ուժեղ անձրևներն են:

Նույն շարքից