Հասարակություն 

Ես հարգում եմ Քիմ Քարդաշյանին, նա ստեղծեց համաշխարհային շոու․ ՀՀ առաջին տիկին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը «TengrinewsTV»-ի հետ զրույցում անդրադարձել է հայ հայտնի մարդկանց՝ նշելով, որ հայերն ունեն համառ և սկզբունքային բնավորություն և հենց դրա հաշվին են ձեռք բերել ճանաչում․ «Հայերն աշխարհի տարբեր երկրներում դարձել են հայտնի, որովհետև այդպիսին է հայերի բնավորությունը, քանի որ նրանք համառ են և սկզբունքային»,-ասել է նա։

Նունե Սարգսյանի խոսքերով այդպիսին է նաև Քիմ Քարդաշյանը․ «Այդպիսին է նաև Քիմ Քարդաշյանը, նա ինձ դուր է գալիս, նա ոչ մի բանից ստեղծեց համաշխարհային շոու, նա շատ լավ փիառ անող է, նա գիտի երբ և ոնց անել, դրա համար ես հարգում եմ նրան, այդպիսին է նաև Շերը (Շերիլին Սարգսյանը), այդպիսին է նաև ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը և ուրիշները»։

Ըստ առաջին տիկնոջ հայ կանայք ուժեղ են, շատ տաղանդավոր, դաստիարակում են իրենց երեխաներին, միաժամանակ աշխատում են, իսկ աշխատանքից հետո զբաղվում են տան և ընտանիքի գործերով։

«Կինը պետք է լինի ուժեղ, ունենա դրական մտածողություն ամեն ինչի վերաբերյալ։ Պետք չէ լաց լինել, արցունքներ պետք չեն, եղեք ուժեղ, փայփայեք ձեր ամուսիններին և երեխաներին»,-իր խոսքը եզրափակել է Նունե Սարգսյանը։

Նույն շարքից