Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Այդ արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցել է 848.343 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 370.365 քաղաքացի կամ՝ 43.66 տոկոսը։
Նախնական արդյունքներով, ընտրություններին մասնակցած ուժերը ստացել են հետևյալ ձայները.
ԲՀԿ- 25,219 ձայն, կամ՝ 6.95 տոկոսը
Երևանի հանրություն կուսակցությունների դաշինք 2502 ձայն, կամ՝ 0.69 տոկոսը
Երևանցիներ կուսակցությունների դաշինք 2,985 քաղաքացի, կամ՝ 0.82 տոկոսը
Երկիր ծիրանի կուսակցություն 5059 ձայն, կամ՝ 1.39 տոկոսը
Ժառանգություն 2709 ձայն, կամ՝ 075 տոկոս
ԺՈւԿ 799 ձայն, կամ՝ 0,21
Իմ Քայլը դաշինք 294,109 ձայն, կամ՝ 81,5
Լույս դաշինք 18,112 ձայն, կամ՝ 4,99 տոկոս
ՀՅԴ 5882 ձայն, կամ՝ 1,62 տոկոսը
Հայք 692 ձայն, կամ՝ 0,18 տոկոսը
Ռեֆորմիստներ 792 ձայն, կամ՝ 0,22 տոկոսը
ՕԵԿ 3948 ձայն, կամ՝ 1,09 տոկոսը
Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը հասնում է 7517-ի։
Ընտրության արդյունքների ամփոփումը տեղի կունենա ընտրություններից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին: