Հայաստան Քաղաքական 

Սա նորմալ ընտրարշավ չէր. Էդմոն Մարուքյանը շնորհավորում է հաղթողներին

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր, նրա խոսքերով, այս ծանր պայմաններում ձայն են տվել Լույս դաշինքին:

Ազատության հետ զրույցում Մարուքյանը հայտարարեց, որ հետհեղափոխական պայմաններում նորմալ ընտրարշավ տեղի չի ունեցել, էքստրաօրդինար իրավիճակում Լույս դաշինքը դարձել է երրորդ ուժը, ինչը լուրջ հայտ է: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ իրենց ձայներն աճող են:

Մարուքյանը հայտարարեց, որ տեղի ունեցած ընտրությունները բացառիկ էին՝ չկար փողի գործոն, մարդիկ իրենք են որոշել, թե ում օգտին քվեարկել:

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն գիշերը Լույսը՝ ի դեմս Արտակ Զեյնալյանի և Դավիթ Խաժակյանի գնացել են շնորհավորելու Իմ քայլը դաշինքին, Մարուքյանը հայտարարեց, որ ինքը ևս շնորհավորել է՝ զանգահարելով փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, քանի որ վարչապետ Փաշինյանը Հայաստանում չէ:

Խորհրդարանը ցրելու խնդրի մասով, ԵԼՔ պատգամավորն ասաց, որ իրենց տոտալ պահանջն այդ մասով կա, իսկ նոր խորհրդարանական ընտրություններին Լույս դաշինքը, ամենայն հավանականությամբ կպահպանվի, հնարավոր է լինի ընդլայնում:

Հավելենք, որ Լույսի առաջին համար Արտակ Զեյնալյանը հրաժարվելու է մանդատից և վերադառնալու է նախարարի պաշտոնին:

Նույն շարքից