Քաղաքական 

Հեղափոխությունը ստացավ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային ժողովը. Լևոն Զուրաբյան

Սա իրականում հանրաքվե էր Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով։ Ժողովրդի պատգամն անվիճելի է. շարունակել ժողովրդավարական հեղափոխությունը և կազմաքանդել գողապետության մնացորդները (բոլոր խոսակցությունները ցածր մասնակցության մասին էժան և դատարկ քարոզչություն են. ընտրողների ցուցակներն առնվազն 25-30 տոկոսով ուռճացված են, և մասնակցության իրական տոկոսը 60-ից բարձր է)։

Հեղափոխությունը ստացավ մանդատ, ավելին՝ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային ժողովը և վերջապես ձևավորել Հայաստանում ընտրված իշխանություն։ Այսօրվանից բոլորիս գործն է կատարել այդ հրամանը։ Առանց այդ էլ այդ գործն ուշացրել ենք, որևէ նոր ուշացում պատմությունը մեզ չի ների:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Նույն շարքից