Ռուսաստանը Սիրիային С-300 համակարգեր է տրամադրելու: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Շոյգուն հայտարարել է, որ համակարգերը սիրիական կողմին կփոխանցվեն 2 շաբաթվա ընթացքում: Ռուսաստանցի պաշտոնյան հատուկ նշել է, որ С-300 համակարգերը կարող են օդային օբյեկտներ որսալ մինչև 250 կմ հեռավորության վրա՝ միաժամանակ խոցելով մի քանի թիրախ:
Շոյգուի խոսքերով, С-300 համակարգերն էականորեն ուժեղացնելու են սիրիական ՀՕՊ-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ սիրիական ՀՕՊ-ը սխալմամբ ռուսական ռազմական ինքնաթիռ խոցեց: Կատարվածի մեջ ռուսական իշխանությունները մեղադրում են իսրայելական կործանիչներին, որոնք, Մոսկվայի պնդմամբ, մոլորության մեջ են գցել սիրիական ուժերին: