Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսին՝ նշելով, որ պետք է հրավիրվեր վարույթ․ «Պետք է հրավիրվեր վարույթ, որի ընթացքում պետք է ուսումնասիրվեր այդ հարցերը, բայց քանի որ լռության օր էր հայտարարված և իրենք չէին ցանկանում խախտել դա, դառնալով մի հարթակ, որտեղ ուղղակիորեն այդ ամբողջ պրոցեսը կվերածվեր քարոզչության կամ արտաքարոզչության»,-ասաց Մուկուչյանը:
Նաև ավելացրեց․ «Դրանից հետո, ասուլիսի ժամանակ հնչեցին որոշակի մոտեցումներ, գնահատականներ՝ ես դրա վերաբերյալ տեսակետ այս պահին ձեռնպահ կմնամ ներկայացնելու: Այդ ընթացքում ես հեռախոսազրույց եմ ունեցել տիկին Զոհրաբյանի հետ, ով ընդամենը տեղեկացնում էր, որ տեղի է ունենում ասուլիս: Վերջինիս տեղեկացրել ենք, որ այդ մասին տեղեկացված ենք և մենք ինքներս հետևում ենք այդ ասուլիսին: Ասուլիսի ավարտից հետո եղել է ևս մեկ հեռախոսազրույց։ Հաձնաժողովը լսել էր կամ ծանոթ էր 2 կողմերի դիրքորոշումներին ու մոտեցումներին, սակայն ինքը որպես այդպիսին արդեն ավարտված արարք էր: Այսինքն տեղի ունեցավ ասուլիս, ասուլիսի ավարտից հետո հնչեցին գնահատականներ և ըստ էության այդ գործողությունները դրանով ավարտվեցին:
Կենտրոնական ընտրական հաձնաժողովն այդ պահին ամբողջ կազմով այդտեղ էր, մենք նախնական աշխատանքային քննարկում կազմակերպեցինք և մոտեցումը հետևյալն էր, որ բնական է, պետք է հրավիրվի վարույթ, որի ընթացքում պետք է ուսումնասիրվի այդ հարցերը, սակայն կար մի խնդիր՝ դա արդեն ավարտված արարք էր, այդ իսկ պատճառով վարույթը կարող էր դառնալ հարթակ, որտեղ ուղղակիորեն այդ ամբողջ պրոցեսը կվերածվեր քարոզչության կամ արտաքարոզչության: Նման երևույթների հետ կապված, եթե իհարկե տեղի ունեցածը կրում է շարունակական բնույթ, այստեղ արդարացված կլինի անմիջապես օպերատիվ միջամտությունը՝ նպատակ ունենալով կանխել, բայց դա արդեն ավարտված է այդ կապակցությամբ պարզաբանվեց նաև հանձնաժողովի այս մոտեցումը, որ դրանով կտրվի լրացուցիչ, գուցե նաև պոտենցիալ հնարավորություն հետագայում խորացնելու այդ առաջացած կոնֆլիկտը:
Պարզաբանվեց նաև, որ քվեարկության օրը ևս կենտրոնական ընտրական հաձնաժողովը ձեռնպահ կմնա հարցի քննարկումից և գնահատականներ ներկայացնելուց՝ նկատի ունենալով քարոզչության և հակաքարոզչության արգելքի սկզբունքը, իսկ հետագայում նախատեսում ենք, որ կկարողանանք այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել»: